Տարածաշրջան10:03, 03 Հուլիս 2019
Ամերիկացի սենատորն առաջարկում է Թուրքիային վաճառել Patriot ՀՕՊ համակարգեր

Հանրապետական սենատոր Լինդսեյ Գրահամն ամերիկյան ղեկավարությանն առաջարկել է թուրք-ամերիկյան լարվածությունը հարթեցնել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի օգնությամբ։
Նա մասնավորապես առաջարկել է դրանք վաճառել Թուրքիային։ Ըստ սենատորի՝ դա կարող կարգավորել առկա թուրք-ամերիկյան ճգնաժամը, որն առաջացել է Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի պատճառով:
Սենատորը նշել է, որ չնայած Ճապոնիայում Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև հանդիպմանը, այնուամենայնիվ Վաշինգտոնը կարող է կիրառել պատժամիջոցներ Թուրքիայի դեմ։ Ըստ սենատորի՝ դա կլինի այն դեպքում, եթե մի քանի օրից Թուրքիային մատակարարվելիք S-400-ները գործարկվեն։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի կոնգրեսը ռուսական համակարգերի հարցով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ընդունել, որով նախատեսվում է արգելել ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների մատակարարումը Թուրքիային։
Այդուհանդերձ ամերիկացի պաշտոնյան հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակում ելք կգտնվի, քանի որ Թուրքիան և ԱՄՆ-ն ռազմավարական դաշնակիցներ են։ Նա համաձայնել է Թրամփի հնչեցրած այն կարծիքի հետ, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակարրգը սխալ է թույլ տվել, երբ ժամանակին հրաժարվել է ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը վաճառել Թուրքիային։
Նշենք, որ մամուլում և փորձագիտական որոշ շրջանակներում շրջանառվում է վարկած, թե իբր Թուրքիային մատակարարվելիք S-400-ները կարող են առայժմ չգործարկել, որպեսզի չհարուցեն ամերիկյան ղեկավարության զայրույթը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |