Միջազգային13:05, 03 Հուլիս 2019
Ինչպե՞ս կարող է Թուրքիան խուսափել ԱՄՆ-ի պատժամիջոցներից
Չնայած թուրքական մամուլի պնդմամբ՝ Ճանպոնիայում կայացած Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը ընդհանուր առմամբ անցել է դրական մթնոլորտում, այնուամենայնիվ, ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառելու Թուրքիայի դեմ: Պատճառը Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է։
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը ասել է, որ Թուրքիայի S-400-ների մատակարարման դեպքում Անկարան դուրս կթողնվի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից։
«Եթե Թուրքիային փոխանցվի այդ համակարգերը, ապա բացասական հետևանքներ են լինելու»,- ասել է պետքարտուղարության խոսնակը։
Պենտագոնի ռազմաօդային ուժերի հրմանատարության խոսնակ Մայք Էնդրյուսն էլ հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի և F-35-ների առկայությունը Թուրքիայում անհամատեղելի են։
Հետաքրքրական է նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցերով փորձագետ Աարոն Ստեյնի կարծիքը։ Նա հայտնել է, որ Թուրքիան կարող է խուսափել պատժամիջոցներից միայն այն դեպքում, եթե Անկարան ԱՄՆ-ից գնի ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգերը։ Նրա կարծիքով այդ գործարքը կարող է որոշ չափով մեղմել իրադրությունը։ Եթե այդ գործարքը կայանա, ապա Թրամփը կարող է կոնգրեսին համոզել հետ կանգնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |