Հասարակական13:13, 04 Հուլիս 2019
Ընտրվեց Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը

Հուլիսի 4-ին Ստամբուլում կայացել է Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի հետաձգված ընտրությունը: Ermenihaber.am-ը Ստամբուլի իր աղբյուրներից պարզել է, որ 13 քվեով տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էին առաջադրվել Կ. Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը:
Առավոտյան պատրիարքարան են մուտք գործել միաբանության անդամները և ժողովի վայրում քվեարկել իրենց նախընտրած թեկնածի օգտին։
Միաբանության 25 անդամից 11-ը քվեարկել է Արամ արք. Աթեշյանի օգտին: Նրանցից մեկն էլ ձեռնպահ է մնացել:
Տեղապահի պաշտոնը կարևորվում է այն առումով, որ ընտրված տեղապահն է կազմակերպելու նոր պատրիարքի ընտրությունը: Այն, ըստ կրոնական կանոնադրության, պետք է կազմակերպվի տեղապահի ընտրությունից հետո 6-ամսյա ժամանակահատվծաում:
Հիշեցնենք, որ Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո պատրիարքական աթոռն ավելի քան 10 տարի ըստ էության թափուր էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Համալսարանի վարկանիշը՝ ըստ ակադեմիական արդյունքների» հետազոտական լաբորատորիայի կողմից հրապարակվել է աշխարհի ամենալավ 3000 համալսարանների անունները:

Տեղափոխության և բնակության հաստատման պլանավորման հարցերով զբաղվող միջազգային «Henley & Partners» ընկերությունը հրապարակել է հարուստ մարդկանց տեղափոխություններին վերաբերող զեկույց:

Հրապարկվել է Թուրքիայում 65 տարեկան և ավելի տարեցների երջանկության գործակիցը պարզելու նպատակով արված հետազոտության արդյունքները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ քուրդ պատգամավորի, եթե Էրդողանը կարողանա լուծել քրդական հարցը, ապա նա կհիշվի որպես Թուրքիայի Հանրապետության 2-րդ հիմնադիր:
Հունաստանը նշում է, որ դեմ է այդ գործարքին և պատրաստվում է բողոքի նոտա հղել։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր Գազան ամերիկյան վերահսկողության տակ առնելու, ինչպես նաև այն վերակառուցելու նպատակով բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու մասին:
Էգեյան ծովում արդեն 2-րդ օրն անընդմեջ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվում, իսկ ցնցումների սաստակցման դեպքում դիտվում է ցունամիի հնարավորություն։
Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին ընդառաջ հրապարակվել է «Բազմաբևեռություն» վերնագրով 2025-ի Մյունխենի անվտանգության զեկույցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |