Հասարակական13:13, 04 Հուլիս 2019
Ընտրվեց Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը
Հուլիսի 4-ին Ստամբուլում կայացել է Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի հետաձգված ընտրությունը: Ermenihaber.am-ը Ստամբուլի իր աղբյուրներից պարզել է, որ 13 քվեով տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էին առաջադրվել Կ. Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը:
Առավոտյան պատրիարքարան են մուտք գործել միաբանության անդամները և ժողովի վայրում քվեարկել իրենց նախընտրած թեկնածի օգտին։
Միաբանության 25 անդամից 11-ը քվեարկել է Արամ արք. Աթեշյանի օգտին: Նրանցից մեկն էլ ձեռնպահ է մնացել:
Տեղապահի պաշտոնը կարևորվում է այն առումով, որ ընտրված տեղապահն է կազմակերպելու նոր պատրիարքի ընտրությունը: Այն, ըստ կրոնական կանոնադրության, պետք է կազմակերպվի տեղապահի ընտրությունից հետո 6-ամսյա ժամանակահատվծաում:
Հիշեցնենք, որ Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո պատրիարքական աթոռն ավելի քան 10 տարի ըստ էության թափուր էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |