Քաղաքական10:50, 08 Հուլիս 2019
Հունաստանի նոր վարչապետն ու Թուրքիայի ակնկալիքները
Հուլիսի 7-ին Հունաստանում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում երկրի վարչապետ է ընտրվել «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Կիրիակոս Միցոտակիսը։ Նա շոշափելի առավելությամբ հաղթել է իր մրցակցին՝ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասին։
Թուրքական մամուլն անմիջապես ուշադրություն է հրավիրել նոր վարչապետի՝ Թուրքիայի հետ ունեցած առնչություններին։
Բանն այն է, որ Միցոտակիսը Հունաստանում հայտնի քաղաքական գործիչների ընտանիքից է։ Նրա հայրը՝ Կոնստանտին Միցոտակիսը, նույնպես զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 1990-1993 թվականներին։ Սակայն մինչ այդ պաշտոնը ստանձնելը՝ 1967թ․ Հունաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Կոնստանտինը կալանավորվել է։ Իսկ այնուհետև Թուրքիայի արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլի աջակցությամբ փախել է Թուրքիա և յոթ տարի ապրել աքսորյալի կարգավիճակում:
Հիմք ընդունելով այս հանգամանքը՝ թուրքական մամուլում տեսակետներ են հնչում, թե արդյոք Միցոտակիսը կընդառաջի՞ Թուրքիային գյուլենականներին արտահանձնելու հարցում, քանի որ հենց Թուրքիայի շնորհիվ է ժամանակին փրկվել նրա հոր կյանքը: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող գյուլենականներին արտահանձնելու հարցում խիստ անզիջում էր։
Նշենք նաև, որ գյուլենական համայնքի հետ կապի մեջ մեղադրվողներն առավել հաճախ քաղաքական ապաստանի համար Թուրքիայից դիմում են Գերմանիային և Հունաստանին։ Աղբյուրի համաձայն՝ մեկ տարում Թուրքիայից Հունաստանին ներկայացվել է շուրջ 4․000 նմանատիպ դիմում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |