Ցեղասպանություն17:10, 08 Հուլիս 2019
Թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում. Շվեդիայի ԱԳՆ-ի հերքումը
Օրերս թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել՝ պնդելով, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրյոմը հուլիսի 5-ին տեղի ունեցած մի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «մեր կառավարության համար դժվար է 1915թ. հայերի և ասորիների ցեղասպանության մասին պնդումներն ընդունել» և ավելացրել, որ որևէ երկրի ցեղասպան հայտարարելու համար հարկավոր են հիմնավոր ապացույցներ:
Շվեդ նախարարի վերոնշյալ հայտարարության հավաստիությունը պարզելու համար Ermenihaber.am-ը հարցում է ուղարկել Շվեդիայի արտգործնախարարություն, ինչին ի պատասխան Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էլին Թիբելլը հայտնել է, որ նախարարը նման հայտարարությամբ հանդես չի եկել և վերոնշյալ հրապարակումները չեն արտացոլում իրականությունը: Թիբելլը նաև ներկայացրել է մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի խոսքի տեքստը, որում ցեղասպանության ճանաչման հարցին անդրադառնալիս վերջինս մասնավորապես ասել է.
«Այն հարցը, թե ինչպես պետք է որևէ կառավարություն որակի պատմական զանգվածային բռնությունները, պարունակում է միջազգային իրավունքի, ինչպես նաև սահմանադրական, քրեական և քաղաքական ասպեկտներ: Նախկինում բազմիցս ասել եմ, որ սա բարդ հարց է: Ելնելով խնդրի բարդ էությունից՝ կառավարությունը մի քանի տարի առաջ դիմել էր փորձագետի՝ հարցն ուսումնասիրելու խնդրանքով: Փորձագետն էլ իր զեկույցում նշել է, որ քանի որ հարցը շատ բարդ է, ուստի կառավարությունների մեծ մասը նախընտրում է պատմական զանգվածային այդ բռնությունները ցեղասպանություն չանվանել»:
Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել էր դեռևս 2010 թվականին: Ի տարբերություն օրենսդիր մարմնի՝ Շվեդիայի ԱԳ նախարարը թե՛ 2018-ին, թե՛ 2019-ին մի քանի անգամ հայտարարել է, որ երկրի կառավարությունը չի կարող կատարվածը ցեղասպանություն որակել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |