Միջազգային16:20, 08 Հուլիս 2019
Թուրքիայի նախագահ Էրդողանն առաջինն է շնորհավորել Հունաստանի վարչապետին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջինն է շնորհավորել Կիրիակոս Միցոտակիսին՝ Հունաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Նորընտիր վարչապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հույս է հայտնել, որ Միցոտակիսի պաշտոնավարումը նպաստավոր կլինի Թուրքիա-Հունաստան հարաբերությունների և ողջ տարածաշրջանի համար։
Չնայած Թուրքիայի լավատեսությանը՝ Միցոտակիսը առանձնապես աչքի չի ընկնում թուրքամետությամբ։ Ընտրություններից առաջ կատարած իր մի հայտարարությամբ նա աջակցել էր Կիպրոսի հարակից ջրերում հորատման աշխատանքներ կատարելու համար Թուրքիայի նկատմամբ Եվրամիության կողմից պատժամիջոցներ կիրառելու առաջարկին։ Հույն գործիչը նշել էր, որ եթե Անկարայի իշխանությունները շարունակեն խախտել Կիպրոսի ինքնիշխանության իրավունքը, ապա Հունաստանն ու Կիպրոսը կոչ կանեն ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Միցոտակիսը նաև խոսել էր Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ կերտելու Հունաստանի ցանկության մասին՝ չմոռանալով նշել, որ նման հարաբերությունները հնարավոր են միայն միջազգային իրավունքի նորմերի պահպանման պայմաններում։
Կիրիակոս Միցոտակիսի հայրը, ով նույնպես Հունաստանի վարչապետն է եղել, 1967թ․ հունական ռազմական հեղաշրջման պատճառով սկզբում կալանավորվել, ապա ընտանիքով փախել էր Թուրքիա։ Նրան այդ հարցում աջակցել էր Թուրքիայի արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլը։
Այժմ Թուրքիայում խոսակցություններ են պտտվում, որ Հունաստանի վարչապետի պաշտոնում կրտսեր Միցոտակիսի ընտրվելը լավ առիթ է Թուրքիային երբեմնի լավության դիմաց «շնորհակալություն հայտնելու» համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |