Միջազգային13:16, 09 Հուլիս 2019
Ռուսաստանը մտահոգված է Կիպրոսի ափերին Թուրքիայի գործողություններով

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Կիպրոսի ջրերում Թուրքիայի կողմից կատարվող հորատման աշխատանքների վերաբերյալ։ Հայտարարությամբ ընդգծվել է, որ Ռուսաստանը մտահոգված է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում տեղի ունեցող զարգացումներով: Կողմերին կոչ է արվել զերծ մնալ լարվածությունն ավելի խորացնող քայլերից։
«Մտահոգված ենք հետևում այն լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիային պատկանող երկրորդ նավն է մուտք գործել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի հորատման-որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով։ Կարծում ենք, որ Կիպրոսի ինքնիշխանության ոտնահարումը չի կարող նպաստել Կիպրոսի հիմնախնդրի կայուն, կիրառելի և արդար լուծման համար պայմանների ձևավորմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Մոսկվան կողմերին կոչ է արել նաև զսպվածություն և քաղաքական իմաստնություն ցուցաբերել և խնդրո առարկա հակասությունները լուծել երկխոսության ու միմյանց շահերը հարգելու սկզբունքով։
«Ակնհայտ է, որ անհրաժեշտություն կա հնարավորինս արագ վերսկսել Կիպրոսի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների գործընթացը՝ հիմնված ՄԱԿ-ի հայտնի որոշումների վրա։ Մենք՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, պատրաստ ենք աջակցել նմանատիպ ջանքերին», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտրաարության մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գուտում բնական գազի որոնման աշխատանքներ է կատարում՝ պնդելով, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունքներ ունի կղզու ափամերձ բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են, իսկ Կիպրոսը, որպես կղզու միակ պաշտոնապես ճանաչված պետություն, բացարձակ իրավունքներ ունի կզղու հարակից ջրերի օգտակար հանածոների նկատմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |