Ռազմական14:18, 09 Հուլիս 2019
Թուրքական ԶԼՄ-ները Սիրիա ուղարկված S-300-ները ներկայացնում են որպես Թուրքիա ուղարկվող S-400-ի պահեստամասեր
Նախօրեին թուրքական որոշ լրատվամիջոցներ, հղում տալով ռուսական աղբյուրներին, հրապարակել էին տեղեկություն, ըստ որի` Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պահեստամասերն բեռնափոխադրող ինքնաթիռով արդեն ուղարկվում են Թուրքիա:
Թուրքական մի շարք լրատվական կայքեր, ինչպիսիք են «Ahaber»-ը, «Karar»-ը և «Oda TV»-ն հրապարակել էին լուսանկար, որում իբր պատկերված են վերոնշյալ պահեստամասերը՝ բեռնման պահին:
Սակայն լուսանկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը պարունակում է աղաղակող անճշտություններ: Նախ նկատենք, որ այդ լուսանկարներում պատկերված են ոչ թե պահեստամասեր, այլ ամբողջական ՀՕՊ համակարգեր: Ընդ որում դրանց արտաքին տեսքից ակնհայտ է, որ ոչ թե S-400, այլ S-300 համակարգեր են:
Ուստի ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ թուրքական հրապարակումներում տեղադրված լուսանկարն արվել է նախորդ տարի և դրանում պատկերված է Ռուսաստանի կողմից Սիրիայի կառավարական ուժերին ուղարկված S-300 համակարգերը:
Տեսանյութը՝ ստորև:
Այսպիսով՝ առայժմ չկա որևէ հիմնավոր փաստարկ, շնորհիվ որի կարելի կլինի պնդել, թե ռուսական S-400-ների պահեստամասերն ուղարկվել են Թուրքիա:
Հետևաբար թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը և լուսանկարը այլ բան չեն, քան ապատեղեկատվության եղանակով մանիպուլիացիայի դրսևորումներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |