12:29, 09 Հուլիս 2019
Milliyet. Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ խորհրդարանից պահանջում են հակազդել Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունմանը
Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ դիմում են ներկայացրել խորհրդարան և պահանջել պատասխան տալ տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը։
Խորհրդարանից պահանջվել է «գործի անցնել, քանի որ թուրք քաղաքացիները «անպաշտպան են մնացել՝ ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների»:
Ըստ թուրքական աղբյուրի՝ խորհրդարան ներկայացված դիմումի մեջ ներառված են մի քանի կետեր։
Կետերից մեկում ասվում է, որ ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումով «թիրախավորվում է թուրք ժողովուրդը, ինչպես նաև առհասարակ ցեղասպանություն չընդունողները»։
Մյուս կետում ասվում է, որ նշյալ բանաձևերով խախտվում են Թուրքիայի քաղաքացիների իրավունքները, հավելելով, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևերն ուղղակիորեն «թիրախավորում են խոսքի և մտքի ազատությունը»:
Այդ կետում ասվում է նաև, որ այդ բանաձևերը անտեսում են «օսմանյան ժողովուրդների», մասնավորապես «թուրք ժողովրդի կոտորածները նախորդ դարում», շեղվում են ընդհանուր ցավի գաղափարից՝ թիրախավորելով թուրքերին և Թուրքիայի քաղաքացիներին»:
Երրորդ կետում ասվում է, որ Թուրքիայի խորհրդարանը մինչ օրս համաչափ պատասխան չի տվել Իտալիայի, Ֆրանսիայի խորհրդարանների՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումներին
Դիմումը ներկայացրած քաղաքացիները Թուրքիայի իշխանություններից պահանջել են հստակ քայլեր ձեռնարկել այս հարցի շուրջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |