Մշակութային12:48, 09 Հուլիս 2019
Գանձագողերը վնասում են Էրզրումի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին (տեսանյութ)

Կարինում (Էրզրում) 1790-ականներից մինչև մեր օրեր հասած հայկական պատմական Սուրբ Մինաս եկեղեցում գանձագողերն այլևս չփորված տեղ չեն թողել, իսկ եկեղեցու շրջակայքում ապօրինի շինարարություն է կատարվում:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան Էրզրում նահանգի Ազիզիյե գավառում գտնվող հայկական եկեղեցում գանձ որոնողները, հայերի ոսկիները գտնելու մոլուցքով տարված, ապօրինի հորատումներ են անում:
Նշվում է, որ Ազիզիյեի շրջանի ղեկավարությունը դիմել է գերմանաբնակ հայ Սաբրի Էրգինին, ում պատկանում է այդ եկեղեցին, սակայն վերջինս համաձայնություն չի տվել այն վերականգնելու համար:
«Եկեղեցին, որն իր սեփականատիրոջ պահանջով չի վերականգնվում, դարձել է գանձագողերի ապաստարան: Իսկ տեղի բնակիչները ցանկանում են վերականգնել եկեղեցին կամ մաքրել նրա շրջակայքը»,- հայտնում է աղբյուրը:
Նշենք, որ եկեղեցու սեփականատեր Սաբրի Էրգինը տարիներ առաջ հայտնել էր, որ եկեղեցին մեծ նշանակություն է ունեցել իր մոր համար, որն ամեն ջանք գործադրել էր եկեղեցու պահպանության համար: Խոսելով մոր երազանքի մասին՝ Էրգինն ասել էր. «Մայրս ցանկանում էր, որ այն ծառայի ժողովրդին որպես մշակութային կենտրոն կամ գրադարան ու դառնա հայ և թուրք ժողովուրդների խաղաղության խորհրդանիշը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |