Տարածաշրջան16:57, 10 Հուլիս 2019
Էրդողանը խոստացել է գործի դնել S-400-ները, եթե Թուրքիայի վրա հարձակվեն
Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը ուշագրավ է հայտարարություն է արել մի քանի օրից Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ։
Բոսնիա և Հերցոգովինայից վերադառնելու ժամանակ լրագրողներից մեկը Էրդողանից հետաքրքրվել է, թե արդյոք ռուսական կողմի հետ կա որևէ համագործակցություն S-400-ների տեխնոլոգիաները փոխանցելու հարցում։ Լրագրողը նաև հետաքրքրվել է, թե արդյոք Թուրքիան այդ համակարգերը օգտագործելու է արտակարգ իրավիճակներում։
Էրդողանը պատասխանել է, որ S-400-ների հարցով Պուտինի հետ ունեցած բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել նաև համաձայնություն համատեղ արտադրության։ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Թուրքիան կիրականացնեն նաև S-400-ների համատեղ արտադրություն։
«Համատեղ արտադրության հարցում որևէ դժվարություն չկա։ Այդ սպեկուլիացիաները այն մարդկանց թեզերն են, ովքեր ուզում են, որ մենք հրաժարվենք Բայց հրաժարման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մենք այդ համակարգերը կիրառելու հնարավորություն և իրավունք կունենանք այնտեղ, որտեղ դա պետք լինի։ Սրանք ՀՕՊ համակարգեր են։ Եթե որևէ մեկը մեզ վրա հարձակվի, մենք գործի կդնենք դրանք»,-ասել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |