Քաղաքական16:50, 10 Հուլիս 2019
Թուրքիայի ԱԳՆ.«ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը հակասում է Թրամփ-Էրդողան հանդիպման ոգուն»
Ռուսաստանի կողմից առաջիկա օրերին Թուրքիային մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից Թուրքիային արված նախազգուշացմանը:
Արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր պատասխանել է S-400-ների մատակարարմանն անդրադարձած ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսին:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած գրավոր հայտարարության մեջ նշվում է.
«ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակի հայտարարությունը` կապված S-400 համակարագերի մատակարարման հետ, չի համապատասխանում G-20 գագաթնաժողովի ընթացքում մեր նախագահի (խմբ.`Էրդողան) և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպման բովանդակությանը և ոգուն:
Ակնհայտ են այն պայմանները, որոնք Թուրքիային հանգեցրել են ստանալ S-400 համակարգերը: Նախագահ Թրամփը ևս այդ մասին հաստատել է G-20-ի գագաթնաժողովում և հստակ ասել, որ արդարացի վերաբերմունք չի ցուցաբերվել հենց ԱՄՆ-ի կողմից:
Մենք ի սկզբանե այս գործընթացն իրականացրել ենք թափանցիկորենլ: ԱՄՆ-ի մտահոգությունները փարատելու համար առ այն, որ S-400 համակարգերը կարող են վնասել F-35 համակարգերին, մենք անգամ առաջարկել ենք աշխատանքային խումբ ստեղծել, որում կարող է ներգրավվել նաև ՆԱՏՕ-ն: Սակայն մեր այդ առաջարկը դեռ մնացել է անպատասխան»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |