Հասարակական17:35, 10 Հուլիս 2019
20 տարի հետո Թուրքիայի բնակչության թիվը կմոտենա 100 միլիոնին
20 տարի հետո Թուրքիայի բնակչությունը կավելանա շուրջ 17 մլն-ով՝ հասնելով 100 միլիոնի սահմանին։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագարական ծառայության (TÜİK) հրապարակած կանխատեսումներից։
2018թ. դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմել է 81 մլն 867․223 մարդ։ Ակնկալվում է, որ 2019թ․ այդ թիվը կհասնի 82 մլն 886․421-ի, իսկ 20 տարի հետո՝ 99 մլն 754․923-ի։
Կանխատեսումների համաձայն՝ 2040թ․ Թուրքիայի բնակչությունը կկազմի արդեն 100 մլն 331․233, իսկ 2080թ․ ՝ 107 մլն 100․904։
Մյուս կողմից արձանագրվել է, որ Թուրքիայում ծնելիության մակարդակում տարեցտարի անկում է տեղի ունենում։ Այսպես, 2018թ․ ծնելիության գործակիցը այս երկրում կազմել է 1․99, կանխատեսումների համաձայն՝ 2050թ․ այն կհասնի 1․85-ի։ Նշենք, որ ծնելիության գործակիցը որոշվում է ըստ 15-49 տարեկան կնոջ կողմից կյանքի ընթացքում լույս աշխարհ բերվող երեխաների թվին համարժեք միջինացված ցուցանիշի։
Իսկ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2․000 տարի առաջ 300 մլն կազմող Երկրի բնակչությունը 2018թ․ դրությամբ հասել է 7․7 միլիոնի։ Ակնկալվում է, որ 2050թ․ աշխարհի բնակչության թիվը կկազմի 9․7 մլն, իսկ հարյուրամյակի ավարտին՝ 11 մլն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |