Տնտեսական11:26, 11 Հուլիս 2019
Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 10 մլրդ դոլարի

Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են այժմ 75 մլրդ դոլարի մակարդակում գտնվող երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։ Նման համաձայնության են եկել Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփն իրենց վերջին հանդիպման ժամանակ։
Նրանց հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 29-ին՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում կայացած G-20 գագաթնաժողովի շրջանակներում։
Առևտրաշրջանառության վերոնշյալ ծավալներին հասնելու համար Թուրքիայի և ԱՄՆ-ի գործարար շրջանակների մի շարք առաջատար ներկայացուցիչներ կլոր սեղանի շուրջ հանդիպել են Ստամբուլում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռըզա Թունա Թուրագայը, քննարկվել են առաջիկայում իրականացվելիք երկկողմ ծրագրերն ու նախագծերը։
Թուրքիան և ԱՄՆ-ն մտադիր են ոչ միայն ավելացնել առևտրաշրջանառության ծավալները, այլև ավելի շատ օտար ներդրողների գրավել, խթանել երկու երկրների արտադրանքի արտահանումը երրորդ երկրներ:
Հանդիպման արդյունքում մշակված ճանապարհային քարտեզն առաջիկայում կայանալիք Թուրքիա այցի ժամանակ կներկայացվի Դոնալդ Թրամփին: Ավելի ուշ՝ սեպտեմբերի 25-ին, այդ զեկույցը կներկայացվի նաև Նյու Յորքում կայանալիք «Թուրքիայի ներդրումների կոնֆերանսում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |