Տարածաշրջան10:33, 11 Հուլիս 2019
Հունաստանի նոր վարչապետի հայտարարությունը Թուրքիայում հույսեր է արթնացրել

Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հայտարարությունը։
Ըստ վարչապետի՝ Թուրքիայի բոլոր այն քաղաքացիները, որոնք Հունաստանում չունեն ապաստանելու իրավունք, արտահանձնվելու են Թուրքիային, իսկ նրանք ովքեր ունեն այդ իրավունքը՝ շարունակելու են մնալ Հունաստանում։
Թուրքական աղբյուրը նշում է, որ այս հայտարարությունը վերաբերում էր Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած գյուլենական համայնքի հետ առնչվող զինվորականներին։
Հունաստանում ապաստանած թուրք զինվորականների պատճառով թուրք-հունական հարաբերությունները սրվել են։ Պաշտոնական Անկարան պահանջում էր, որ Հունաստանը արտահանձնի այդ զինվորականներին։
Թուրքական աղբյուրը չի մանրամասնում, թե Հունաստանում գտնվող թուրք զինվորականներից քանիսին է հունական իշխանությունների կողմից տրվել ապաստանելու իրավունք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |