Ռազմական10:55, 12 Հուլիս 2019
Ամերիկացի գեներալը պահանջել է հեռացնել Թուրքիային F-35 կործանիչների նախագծից

Եթե Թուրքիան Ռուսաստանից գնի S-400 ՀՕՊ համակարգերը, ապա այդ երկիրը պետք է հեռացվի F-35 ռազմական ինքնաթիռների նախագծից: Պետք է նաև կասեցվի այդ ինքնաթիռների վաճառքը Թուրքիային։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի թեկնածու, գեներալ Մարկ Միլլին։
ԱՄՆ կոնգրեսին ուղղված նամակում Միլլին նշել է․ «Եթե իմ նշանակումը հաստատվի և եթե Թուրքիան ընդունի S-400 համակարգերը, ապա ես կառաջարկեմ Թուրքիային դուրս թողնել F-35 ինքնաթիռների նախագծից ու դադարեցնել դրանց վաճառքը Թուրքիային»։
Միլլին հայտարարել է, որ S-400 համակարգերը նախատեսված են F-35-ի պես մարտական օդանավերի ոչնչացման համար։ «Եթե մենք թույլ տանք, որ Թուրքիան գնի F-35 ինքնաթիռները և դրանք օգտագործի S-400 համակարգերի հետ, ապա S-400–ի ռադարները կարող են F-35-ի մասին գաղտնի ինֆորմացիան հաղորդել ռուս զինվորներին», - պնդել է ամերիկացի գեներալը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |