Հասարակական11:53, 12 Հուլիս 2019
Թուրքիայում ամուսնությունների տարիքը հասել է 11-ի

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուրաթ Էմիրը խորհրդարանում բարձրացրել է մանկահասակ հարսների հարցը։ Պատգամավորը տեղեկացրել է, որ երկրում վերջին 5 տարում 84․462 անչափահաս աղջիկ է մայրացել։
Էմիրը հիշեցրել է, որ վաղաժամ ամուսնությունները դեմ են սահմանադրությանը, և երեխաների իրավունքների տեսակետից նման ամուսնությունները թե տղա, թե աղջիկ երեխաների իրավունքների խախտում են։
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում ամուսնության տարիքը հասել է 11-ի, իսկ վերջին 10 տարվա ընթացքում 16-17 տարեկան 381․418 աղջիկ երեխա է ամուսնացել։
Մուրաթ Էմիրն ընդգծել է, որ վաղաժամ ամուսնության պատճառով հասարակության մեջ էլ ավելի է ամրապնդվում կնոջ՝ առանց այդ էլ անհավասար դիրքը։ «Վաղ տարիքում կամ հարկադրաբար ամուսնացող աղջիկներն անպաշտպան են ընտանեկան բռնության և սեռական չարաշահումների դեմ»,- նշել է պատգամավորը՝ պահանջելով, որ խորհրդարանը թեմայի վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |