Տնտեսական12:50, 12 Հուլիս 2019
Թուրքիայից ռազմական և ավիացիոն արտահանման ծավալներն ավելացել են 41․4 տոկոսով

Ռազմարդյունաբերական և ավիացիոն արտադրանքի արտահանումը Թուրքիայից 2019թ․ առաջին կեսամյակում նախորդ տարվա համեմատ աճել է 41․4 տոկոսով։ Ընդ որում՝ արտահանման ծավալների ամենամեծ աճը գրացվել է հենց նշված ոլորտում։ Եթե 2018թ․ հունվար–հունիս ամիսներին ռազմարդյուանբերական և ավիացիոն ոլորտի արտահանման ծավալը կազմել էր 907 մլն 78․000 դոլար, ապա 2019թ․ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 1 մլրդ 282 մլն 258․000 դոլարի։
2019թ․ առաջին 6 ամիսներին երկրից արտահանման ընդհանուր ծավալներն աճել են 1․24 տոկոսով։ Արտահանման ծավալներով երկրոդ տեղում քիմիական նյութերն ու արտադրանքներն են (18․9 տոկոս աճ), երրորդ տեղում՝ ցեմենտի, կերամիկայի, ապակյա և կավե իրերի արտահանումը (15.7 տոկոս աճ)։
Մյուս կողմից, հայտնի է դարձել, որ ռազմարդյունաբերական և ավիացիոն արտադրանքի ամենից մեծ խմբաքանակներն արտահանվել են ԱՄՆ։ Դեպի ԱՄՆ արտահանումը այս տարի ավելացել է 178 տոկոսով՝ կազմելով 403 մլն 583․000 դոլար։
Առաջատար արտահանողների ցանկում երկրորդ տեղում Կատարն է՝ 134 մլն 634․000 դոլար արտահանման ծավալով։ Դեպի այս երկիր նշված ապրանքների արտահանումը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1․337 տոկոսով։
Երրորդ տեղում Գերմանիան է՝ 122 մլն 465․000 դոլար արտահանման ծավալով։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 4․8 տոկոս։
Ռազմարդյունաբերական և ավիացիոն արտադրանքների արտահանման ոլորտում առաջատար թուրքական քաղաքները 2019թ․ եղել են Անկարան (554 մլն 319.000 դոլար), Ստամբուլը (388 մլն 343.000 դոլար) և Էսքիշեհիրը (1մլն 553.000 դոլար)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |