Միջազգային13:26, 15 Հուլիս 2019
Էրդողանն ամերիկացի սենատորին անվանել է Թուրքիայի թշնամի
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ կոնգրես է ներկայացրել մի օրինագիծ, որով նախատեսվում է դադարեցնել Կիպրոսի Հանրապետության նկատմամբ զենքի էմբարգոն (արգելանքը)։ Օրինագիծը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։
Թուրքիան խիստ է արձագանքել կոնգրեսի այդ քայլին։ Մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկի հեղինակ սենատոր Մենենդեսը Թուրքիայի թշնամին է։
«Էդ մի հոգավորը Թուրքիայի թշնամին է։ Նման անձի կողմից Սենատին ներկայացված այս սպառնալիքը ուղղված է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների խաթարմանը։ Ես համոզված եմ, որ պարոն Թրամփն այս խաղին չի մասնակցի», - հայտարարել է Էրդողանը։
Նրա համոզմամբ՝ Թրամփը չպետք է հաստատի նշված օրինագիծը, իսկ առանձին վերցրած մեկ սենատորի տեսակետները չպետք է որևէ ազդեցություն ունենան թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։
Նշենք, որ թուրքական կողմի պնդմամբ՝ այս օրինագիծը կապված է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ծագած լարվածության հետ։ Մենենդեսի՝ որպես Թուրքիայի թշնամի ընկալումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ավելի վաղ նա հանդես էր եկել Թուրքիային F-35 մարտական օդանավերի մատակարարումը դադարեցնելու առաջարկով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |