Իրավական15:22, 15 Հուլիս 2019
Էրդողանը փոխհատուցում կվճարի այն քանդակագործին, ում հեղինակած արձանը հրահանգել էր ապամոնտաժել

Թուրքիայի նախագահը փոխհատուցում կվճարի քանդակագործ Մեհմեթ Աքսոյին, ում հեղինակած արձանը տարիներ առաջ Էրդողանի հրահանգով ապամոնտաժվել էր։ Նման որոշում է կայացրել Թուրքիայի Սահամանդրական դատարանը՝ քննելով դեռ 5 տարի առաջ թուրք քանդակագործի կողմից ՍԴ ներկայացված անհատական բողոքը։
Կարսի քաղաքապետարանի պատվերով Մեհմեթ Աքսոյը 2006թ․ հեղինակել էր երկու մասից բաղկացած մարդու արձան՝ որպես մարդկության և հաշտության խորհրդանիշ։ Արձանը տեղադրվել էր Կարսի բարձրադիր կետերից մեկում։ 2011թ․ մի հանրահավաքի առթիվ Կարս այցելած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այն ժամանակ Թուրքիայի վարչապետն էր, արձանը «այլանդակ» էր համարել։ Ավելի ուշ նա հրահանգել էր ապամոնտաժել այն, և չնայած տեղական վարչական դատարանը որոշել էր կասեցնել արձանի ապամոնտաժման գործընթացը, շրջանային վարչական դատարանը չեղարկել էր այդ որոշումը։ Արդյունքում 2011թ․ ապրիլին արձանն ապամոնտաժվել էր։
2014թ․ Մեհմեթ Աքսոյը անհատական հայցով դիմել էր Սահմանադրական դատարան։ Դիմումը քննության է առնվել միայն 5 տարի անց՝ 2019թ․։ Ի վերջո, ՍԴ-ն արձանի ապամոնտաժումը որակել է որպես խոսքի և ստեղծագործելու ազատության ոտնահարում՝ պարտադրելով Էրդողանին դրա համար փոխհատուցում վճարել քանդակագործին։ Դատարանի որոշումից հետո Աքսոյը հայտարարել է, որ պատրաստվում է վերականգնել արձանը։
Նշենք, որ իր հեղինակած արձանը «այլանդակ» անվանելու մեղադրանքով Աքսոյը 2015թ․ ևս մեկ հայց էր ներկայացրել Էրդողանի դեմ, որի արդյունքում թուրքական դատարանը Էրդողանին պարտադրել էր 10․000 թուրքական լիրայի փոխհատուցում վճարել քանդակագործին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |