Միջազգային12:11, 15 Հուլիս 2019
«Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը իջեցրել է Թուրքիայի վարկանիշը
Ամերիկյան «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը։ Նախկին «BB» մակարդակի փոխարեն այժմ Թուրքիայի վարկունակությունը գնահատվել է «BB-» կատեգորիայում։ Վարկանիշի բացասական լինելը գնահատվել է որպես ազդանշան, որ այն առաջիկայում դարձյալ կարող է իջեցվել։ Թուրքիայում մտահոգություն կա, որ այս հանգամանքը կարող է բացասական անդրադառնալ արտասահմանյան ներդրումների վրա և հետզհետե ավելի վատթարացող տնտեսական հետևանքներ ունենալ։
Որպես հիմնավորում «Fitch»-ը նշել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահի՝ աշխատանքից հեռացվելու հանգամանքը։ Նշենք, որ Թուրքիայի ԿԲ նախագահ Մուրաթ Չեթինքայան օրեր առաջ պաշտոնից հեռացվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ տոկոսադրույքների վերաբերյալ կառավարության հրահանգները չկատարելու պատճառաբանությամբ։
Մինչդեռ թուրքական մամուլը համոզված է, որ իրականում Թուրքիայի վարկանիշի իջեցումը կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան չենթարկվեց ԱՄՆ-ի պահանջներին և չչեղարկեց S-400-ների գործարքը: Ավելին, Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարարումը գործնականում արդեն սկսվել է։ Թուրքական մամուլը նման քայլի համար «Fitch»-ին որակել է ոչ թե որպես վարկանիշային, այլ «շանտաժային» գործակալություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |