Միջազգային10:41, 16 Հուլիս 2019
Եվրամիությունը հաստատել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը
Եվրամիությունը (ԵՄ) Կիպրոսի ափամերձ ջրերում հորատման աշխատանքների պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի։
ԵՄ արտգործնախարարների մասնակցությամբ Բրյուսելում կայացած արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո գրավոր հայտարարություն է տարածվել։ Ըստ այդմ՝ ԵՄ-ն որոշել է միառժամանակ դադարեցնել Անկարայի հետ անցկացվող բոլոր բարձր մակարդակի հանդիպումները, այդ թվում՝ Թուրքիայի հետ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները, ԵՄ-Թուրքիա գործընկերության խորհրդի նիստերը։
Նախատեսվում է նաև, որ Եվրախորհուրդը կնվազեցնի 2020թ․ համար Թուրքիային տրամադրվելիք ֆինանսական աջակցությունը։ ԵՄ անդամակցությունից առաջ Թուրքիային տրամադրվելիք ֆինանսավորումը կնվազեցվի 146մլն եվրոյով։ Միևնույն ժամանակ Եվրոպական ներդրումային բանկին առաջարկվել է վերանայել Թուրքիային տրամադրվող նյութական աջակցության պայմանները։
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ ԵՄ-ն հետևում է Կիպրոսի ջրային տարածքում Թուրքիայի կողմից կատարվող հորատման աշխատանքներին: Անհրաժեշտության դեպքում խնդիրը կրկին օրակարգ կբերվի։
ԵՄ արտրգործնախարարները Թուրքիային կոչ են արել լավ հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ, հավատարիմ մնալ միջազգային իրավունքի նորմերին և հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունն ու իրավունքները։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու Կիպրոսի կոչերին, հայտարարել էր, որ ԵՄ-ի նման քայլերը Թուրքիային չեն կարող կանգնեցնել, ավելին՝ դրանք անպատասխան չեն մնա։
Հիշեցնենք, որ Կիպրոսի հարակից ջրային տարածքում բնական գազի պաշարների որոնման իրավունքը վերջին տարիներին լարվածության մեծացման պատճառ է դարձել։ Թուրքական «Fatih», «Barbaros Hayreddin Paşa» և «Yavuz» նավերը Միջերկրական ծովում հորատման, որոնողական և սեյսմիկ ուսումնասիրության աշխատանքներ են կատարում։ Կիպրոսը, Հունաստանը, ԱՄՆ-ն, Եգիպտոսը և Եվրամիությունը պարբերաբար հանդես են գալիս այդ աշխատանքները դադարեցնելու կոչով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |