Ռազմական11:31, 16 Հուլիս 2019
Էրդողան. «Ասում էին, թե չենք կարողանալու գնել S-400-ները, չգնեցի՞նք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, նախօրեին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում, մասնակցելով հեղաշրջման փորձի 3-րդ տարելիցին նվիրված միջոցառմանն, անդրադարձել է Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդրին։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանը բեռնատար ինքնաթիռներով Թուրքիային է ուղարկում այդ համակարգերի մասերը։
«S-400-ների մասերով բեռնված ինքնաթիռները հերթով վայրէջք են կատարում Թուրքիայում։ Արդեն 8 ինքնաթիռ է վայրէջք է կատարել։ Մյուսներն էլ գալիս են։ Ասում էին, թե չենք կարողանալու գնել, ինչ է, չգնեցի՞նք դրանք, մոնտաժային աշխատանքները չսկսեցի՞նք, ըստ օրացույցի չե՞նք աշխատում։ Ալլահի կամոք 2020-ի ապրիլին այդ համակարգերն ամբողջովին տեղակայված կլինեն։ Սա ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական զինատեսակ է։ S-400-ները լավագույն զենքն են բոլոր նրանց դեմ, ովքեր կցանկանան հարձակվել մեր երկրի վրա»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային բազմիցս զգուշացրել է, որ Անկարայի համար հետևանքները ծանր են լինելու։ Վաշինգտոնը զգուշացրել է, որ Թուրքիայի դեմ կիրառվելու են պատժամիջոցներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |