Հասարակական11:39, 16 Հուլիս 2019
Ալկոհոլային թունավորումներ Թուրքիայում. 20 օրում 14 մարդ է մահացել

Թուրքիայում մեթիլային ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքերը շարունակվում են: Վերջին 20 օրվա ընթացքում Մերսինում, Նիղդեում և Ադանայում մեթիլային ալկոհոլից թունավորման պատճառով գրանցված մահվան դեպքերը հասել են 14-ի։
Վերջինը 64-ամյա մի քաղաքացի է տեղափոխվել Ադանայի հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել հիվանդի կյանքը։
Ավելի վաղ Ադանայի Չուքուրովա համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոց էին տեղափոխվել ալկոհոլային թունավորմամբ երեք անձ, որոնցից երկուսը մահացել են, իսկ մեկը՝ կորցրել տեսողությունը։
Ադանայի մյուս հիվանդանոցներում ևս նույն ախտորոշմամբ երկու անձ էր մահացել։ Այսպիսով, ընդհանուր առմամբ Ադանայում գրանցված ալկոհոլային թունավորմամբ մահացությունների թիվը հասել է 5-ի։ Եվս մեկ անձ մահացել է Նիղդեում։ Մերսինում նույն այդ պատճառով 15 օրում հիվանդանոց էր դիմել 31 մարդ, որոնցից 8-ը մահացել էին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |