Տնտեսական17:17, 16 Հուլիս 2019
Թուրքիայի տնտեսությունը 13-րդն է աշխարհում

Համաշխարհային բանկը 2018թ․ դրությամբ տարբեր երկրների գնողունակության համարժեքության (պարիտետ) վերաբերյալ զեկույց է հրապարկել։ Ըստ այդմ՝ Թուրքիան աշխարհի 13-րդ տնտեսությունն ունի։
Թուրքիայի ազգային արժույթի գնողունակության համարժքությամբ հաշվարկված համախառն ներքին արդյունքը 2018թ․ կազմել է 2 տրիլիոն 37 մլրդ դոլար։ Ըստ գնողունակության համարժեքության հաշվարկված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 28․815 դոլար։ Այդ հաշվարկները կատարվել են 82․3 մլն բնակչի հաշվով։
Ըստ համաշխարհային բանկի՝ 2017թ․ Թուրքիայում գնողունակության համարժեքությամբ հաշվարկված ՀՆԱ-ն մեկ անձի համար կազմել էր 27․878 դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |