Տարածաշրջան17:20, 17 Հուլիս 2019
Էրբիլում զինված հարձակում է եղել թուրք դիվանագետների վրա

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի Էրբիլ քաղաքում անհայտ անձը հարձակվել է Էրբիլում Թուրքիայի հյուպատոսության աշխատակցների վրա, որի հետևանքով թուրք դիվանագետներից մեկը սպանվել է։
Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ թուրք դիվանագետները հարձակման են ենթարկվել ռեստորանում: Ըստ ռեստորանի սեփականատիրոջ՝ հարձակումն իրականացրած անձը քաղաքացիական հագուստով է եղել։
Աղբյուրը նշում է, որ հարձակվողն այնուհետև դիմել է փախուստի։ Էրբիլից այլ քաղաքներ տանող ճանապարհները փակվել են։
Հարձակման ժամանակ սպանված դիվանագետների թվի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում։
«Reuters» լրատվական գործակալությունը նշում է, որ հարձակման հետևանքով առնվազն 3 թուրք դիվանագետ է սպանվել։ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվում է միայն 1 սպանվածի մասին։ Թուրքական լրատվակմիջոցները ևս հաղորդում են 1 սպանվածի մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |