Քաղաքական12:58, 18 Հուլիս 2019
Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Պենտագոնի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է ԱՄՆ-ի՝ F-35 ռազմական ինքնաթիռների նախագծի հետ կապված որոշմանը։ ԱԳՆ ինտերնետային կայքում տեղ գտած հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Այսօր՝ հուլիսի 17-ին, Սպիտակ տունն ու ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել են մեր երկիրը F-35 ինքնաթիռների նախագծից հեռացնելու մասին՝ պայմանավորելով դա S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարմամբ։ Այդ միակողմանի քայլը հակասում է դաշնակցության ոգուն և որևէ արդարացի հիմնավորում չունի»։
Նախարարությունը անարդար է համարել F-35 ռազմական ինքնաթիռների նախագծից Թուրքիայի հեռացումը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը անպատասխան է թողել այս հարցի ուսումնասիրության համար ՆԱՏՕ-ի մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու իրենց առաջարկը։ Թուրքական կողմը այդ հանգամանքը որակել է որպես ԱՄՆ-ի կանխակալության և խնդիրը համատեղ լուծելու ցանկության բացակայության ակնհայտ ապացույց։
Հայտարարությամբ նաև կոչ է արվել ԱՄՆ-ին՝ հավատարիմ մնալ Օսակայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում նախագահներ Էրդողանի և Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։
«Կոչ ենք անում ԱՄՆ-ին հրաժարվել այս սխալից, որը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր ռազմավարական հարաբերություններին», - ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Պենտագոնը պաշտոնապես հայտարարել էր F-35 ինքնաթիռների նախագծից Թուրքիային դուրս թողնելու որոշման մասին։ Ծրագրից Թուրքիային վերջնականապես հեռացնելու գործընթացը կմեկնարկի հուլիսի 31-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |