Ռազմական12:50, 18 Հուլիս 2019
Պենտագոնը կասեցրեց Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի կործանիչների ծրագրում
ԱՄՆ-ն կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը ներ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչներից Էլեն Լորդը՝ հավելելով, որ հուլիսի 31-ից կմեկնարկի այդ ծրագրից Թուրքիային վերջնականապես դուրս թողնելու գործընթացը։
Պատճառը Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն են։
ԱՄՆ-ի ներկայացուցչի խոսքերով՝ Թուրքիայի դուրս գալը ընդհանուր առմամբ մեծ վնաս չի հասցնի F-35-ների ծրագրին, քանի որ Վաշինգտոնը դեռ 2018թ-ից սկսել էր այլընտրանքային տարբերակներ փնտրել։
Ըստ Լորդի՝ մոտ 35 թուրք օդաչու, ովքեր վերապատրաստվում էին ԱՄՆ-ում այդ ինքնաթիռներից օգտվելու համար, մինչև հուլիսի 31-ը վերադառնալու են Թուրքիա։
Նա ընդգծել է, որ ծրագրից դուրս մնալու հետևանքով Թուրքիան 9 մլրդ դոլարի կորուստ է ունենալու։ Թուրքական ընկերությունները հնարավորություն ունեին մոտ 900 մասեր արտադրել ամերիկյան կործանիչների համար, սակայն այժմ արդեն այդ գործառույթը կիրակակացնեն ամերիկյան ընկերությունները։
Էլեն Լորդը հայտարարել է, որ այս որոշումը առնչություն չունի CAATSA օրենքի շրջանակներում Թուրքիայի նկատմամբ նախատեսվող պատժամիջոների հետ :
Միաժամանակ ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ Վաշինգտոնը ակտիվ կերպով շարունակում է բանակցել Թուրքիայի հետ՝ ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի առնչությամբ։
Որոշման մասին խոսել է նաև ՆԱՏՕ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Դևիդ Թրահթենբերգը․
«Այս որոշումը կապված չէ ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-Թուրքիա համագործակցության հետ։ Մեր զինված ուժերի միջև հարաբերությունները ուժեղ են։ Թուրքիան կշարունակի մասնակցել Վրաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, ինչպես նաև այլ երկրներում կայանալիք զորավարժություններին», - ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նա նշել է, որ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ում մնալու, կամ չմնալու հարցի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի հենց ՆԱՏՕ-ն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |