Մշակութային17:56, 19 Հուլիս 2019
Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։ Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ կանգուն մնացածները՝ ծառայեցվում որպես ախոռ։
Բինգյոլի Քղի, Սանջաք, Ադաքլը և Սոլհան շրջաններում հայկական բնակավայրերի, աղոթատեղիների ու բոլոր մշակութային հարստությունների հետքերը ջնջվում են։ Որոշ կառույցներում պահպանված արձանագրությունները հանվել են իրենց տեղերից, տարածաշրջանում միայն հայերից մնացած աղբյուրներն են օգտագործվում», - թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցը։
Բինգյոլի Ադաքլը (պատմական հայկական Աստղաբերդ – խմբ․) շրջանում դեռևս կանգուն է մնացել մի հին հայկական եկեղեցի, որի ոչ անունը, ոչ պատմությունը տեղացիներին հայտնի չէ։ Եկեղեցու հարևանությամբ մզկիթ է կառուցվել, տեղի բնակիչները միայն գիտեն, որ կառույցը նախկինում հայկական աղոթատեղի է եղել։ Եկեղեցու պատերին արձանագրություն է եղել, բայց այն տեղից հանվել է, փոխարինվել փայտի կտորներով։ Հայտնի է նաև, որ Ադաքլը շրջանում ևս երկու հին հայկական եկեղեցիներ են եղել, որոնք, ցավոք, ավերվել են։ Եկեղեցիների տարածքը, ինչպես մյուս հայկական եկեղեցիների դեպքում, չի խուսափել նաև գանձախույզների ավերիչ ազդեցությունից։
Հոդվածի հեղինակը, ով շրջել է Բինգյոլի նախկին հայաբնակ շրջաններում, գրում է․ «Դեպի եկեղեցի տանող ողջ ճանապարհին հանդիպող աղբյուրները, որոշ տների քարերն ու ճարտարապետության ոճը հուշում են, որ հայերն այս տարածաշրջանում երկարամյա պատմություն են ունեցել»։
Բինգյոլի հայկական ճերմակ (այսօր՝ Յելդեյիրմենի) անվամբ գյուղում ևս մեկ կանգուն եկեղեցի կա։ Բնակավայրը, սակայն, լքված է։ Եկեղեցին կիսավեր վիճակում է։ Այն ևս Հայոց ցեղասպանությունից հետո հայտնվել է գանձախույզների թիրախում, ապա երկար տարիներ գյուղացիների կողմից օգտագործվել որպես ախոռ։ Այսօր կառույցը լիովին անհետացման վտանգի տակ է։
Եվս մեկ կիսավեր եկեղեցի է պահպանվել Բինգյոլի Քղիի շրջանում։ Հայտնի է միայն, որ եկեղեցու անունը Սուրբ Գևորգ է։ Կառույցի արձանագրությունները չեն պահպանվել։ Հայերի հեռանալուց հետո շինությունը որպես ախոռ է ծառայել։ Բինգյոլի նահանգապետարանը 2015թ․ հայտարարել էր, որ Չանաքչը գյուղում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին շուտով կվերանորոգվի։ Անգամ նշվել էր աշխատանքների մեկնարկի տարեթիվը՝ 2016թ․։ Սակայն անցել է արդեն երեք տարի, իսկ եկեղեցու տարածքում որևէ վերականգնողական աշխատանք մինչ օրս չի կատարվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
Ադրբեջանի նախագահն Անթալիա է մեկնել կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։
Ապրիլի 9-ին էլ Էրդողանը, անդրադառնալով հանդիպման հնարավորությունը, անձամբ ևս նշել էր, որ հաջորդ օրն այն կայանալու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |