Իրավական11:35, 19 Հուլիս 2019
Անգլիայի և Ուելսի փաստաբանների միությունը Թուրքիայի մասին զեկույց է ներկայացրել

Անգլիայի և Ուելսի իրավաբանների միությունը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։ Եվրոպայի տարբեր կետերում գործունեություն ծավալով մի շարք իրավական գրասենյակներ ներկայացնող միությունը քննադատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)՝ Թուրքիայից ստացված հազարավոր հայցերը մերժելու համար։ ՄԻԵԴ-ն այդ հարցերը մերժելիս որպես հիմնավորում է ներկայացրել այն պատճառաբանությունը, որ դիմողները Թուրքիայի ներսում բոլոր իրավական միջոցներն ու ճանապարհները չեն սպառել։
«2017թ․ Թուրքիայից ՄԻԵԴ է դիմել 57․039 քաղաքացի, սակայն 25․000 քաղաքացու ներկայացրած հայցերը չեն ընդունվել՝ կրկին վերահասցեավորվելով թուրքական դատարաններին։ Եթե ՄԻԵԴ-ն անգամ Թուրքիայի դեմ որոշում է կայացնում, այդ որոշումները Թուրքիայում ամեն դեպքում չեն կիրառվում», - ասված է զեկույցում։
Հեղինակները նշվել են նաև, որ Թուրքիայում մի շարք փաստաբաններ դատարանի կողմից պատժվում են միայն նրա համար, որ փորձել են պաշտպանել իրենց վստահորդների ու պաշտպանյալների իրավունքները։ Նույն կերպ բազմաթիվ փաստաբաններ ճնշումների են ենթարկվում՝ միաժամանակ փորձելով շարունակել իրականացնել իրենց աշխատանքային գործունեությունը։
«Հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել և կալանավորվել են 599 փաստաբաններ։ 1546 փաստաբան դատարանի առաջ է կանգնել։ 311 փաստաբանի վերաբերյալ դատական վճիռ է կայացվել։ Փաստաբանների վերաբերյալ ընդհանուր առմամբ 1․967 տարվա ազատազրկման որոշում է կայացվել»,- նշվում է ՄԱԿ-ին ներկայացված փաստաթղթում։
Զեկույցում տեղ են գտել նաև 2016թ․ հեղաշրջման փորձից առաջ Թուրքիայում գրանցված իրավախախտումները։ Զեկույցի հեղինակները անդարդարձել են 2015թ․ սպանված Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի և ահաբեկչության մեջ մեղադրանքով ազատազրկված «Ժամանակակից իրավաբանների միության» նախագահ Սելչուք Քոզաղաչլըի գործերին։
Հավելենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը վերջին անգամ Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել 2015թ․, թեմայի վերաբերյալ իր հաջորդը զեկույցը կառույցը կհրապարակի 2020թ․։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:

Kurdish Monitoring. «Թուրքիայում քրդերենի նկատմամբ սահմանափակումները ոչ թե պատահական, այլ համակարգային բնույթ են կրում»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |