Միջազգային10:37, 19 Հուլիս 2019
Թուրքիայի նախագահի խոսնակը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր։ Քալընը Բոլթոնին ներկայացրել է պաշտոնական Անկարայի դժգոհությունը՝ կապված F-35 ռազմական ինքնաթիռների նախագծից Թուրքիային հեռացնելու որոշման հետ։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի այդ որոշումը հակասում է երկու երկրների նախագահների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին և շեշտել, որ ԱՄՆ-ի միակողմանի որոշումները չեն կարող դրական ազդեցություն ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման վրա։
րույցի ընթացքում կողմերը նաև անդրադարձել են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու նախագծին, անվտանգության հարցերով Թուրքիայի մտահոգություններին, Մանբիչի խնդրին։ Բոլթոնն ու Քալընը կարևորել են նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, ինչի շուրջ ավելի վաղ համաձայնության էին եկել նախագահներ Թրամփն ու Էրդողանը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ նախագահի՝ առաջիկայում Թուրքիա կատարելիք այցի օրակարգային խնդիրներին, քննարկվել է այցի հավանական ամսաթվի հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |