Հասարակական17:06, 23 Հուլիս 2019
Թուրքիայում սոցհարցման մասնակիցների 63․9%-ը ողջունում է ռուսական S-400-ների գնման գործարքը

Թուրքական «Optimar» հետազոտությունների կենտրոնը սոցհարցում է անցկացրել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի թեմայով՝ պարզելու հանրության կարծիքը: «Optimar»-ի սոցհարցումը կատարվել է հուլիսի 13-15, որին մասնակցել են 1826 հոգի։
«Եթե ԱՄՆ-ն S-400-ների մատակարարման պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառի, պե՞տք է հետքայլ անել» հարցին սոցհացման մասնակիցներից 63․9%-ը պատասխանել է․«Ոչ, չպետք է հետքայլ անել»։ Մասնակիցների միայն 8․9%-ն է ասել, որ կարելի է հետ կանգնել S-400-ները գնելու որոշումից, քանի որ ամերիկյան պատժամիջոցները լուրջ ռիսկեր կստեղծեն Թուրքիայի տնտեսության համար:
Սոցհարցման մասնակիցների 63․2%-ը կարծում է, որ Թուրքիան ճիշտ դիրքորոշում է որդեգրել, իսկ 10․6%-ը հակառակն է պնդում։ Ուշագրավ է, որ ընդդիմադիր կուսակցությունների ընտրազանգվածից մի ստվար հատված ևս սատարում է S-400-ների ձեռքբերման քաղաքականությունը:
Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ընտրազանգվածի 46․6 և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ընտրազանգվածի 28․6 տոկոսը կողմ են արտահայտվել ռուս-թուրքական ռազմատեխնիկական այդ գործարքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |