Ռազմական09:35, 23 Հուլիս 2019
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Ռուսաստանից կործանիչներ գնելու թեմային

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռուստահաղորդման ժամանակ պատասխանել է Ռուսաստանից կամ Չինաստանից ռազմական ինքնաթիռներ գնելու հավանականության մասին հարցին:
Նախարարն ընդգծել է, որ Թուրքիան շատ լուրջ է վերաբերվում իր ռազմարդյունաբերության զարգացման հարցին և դրա համար էլ երկրին անհրաժեշտ ուղղաթիռների, ինքնաթիռների, տանկերի և այլ ռազմական տեխնիկայի շուրջ 70 տոկոսը հենց տեղական արտադրության են:
Գալով ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելու հարցին՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «F-35-ները նոր տեխնոլոգիաներով արտադրվող ինքնաթիռներ են: Այդ պատճառով էլ մենք այդ նախագծի մասնակիցը դարձանք: Մենք նախագծին մասնակցելու համար շուրջ 1.4 մլրդ դոլարի ներդրում ենք կատարել: Հետևաբար, մեր նպատակը այդ արտադրանքը ձեռք բերելն է: Բայց ենթադրենք, որ ամեն ինչ ամենավատ սցենարով ընթանա և մեզ F-35 չվաճառեն: Իսկ Թուրքիան ունի նոր սերդնի ինքնաթիռների կարիք, մինչև դրանք կարտադրի ինքնուրույն: Հետևաբար, ինչպես S-400-ների դեպքում եղավ, Թուրքիան պետք է իր կարիքները հոգալու համար այլ աղբյուրներ փնտրի: Դա մեր ամենաբնական իրավունքն է և ոչ ոք չի կարող դրա դեմ որևէ բան ասել»:
Նա նաև ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, ապա Թուրքիան էլ կարող է պատասխան քայլերի դիմել: Ըստ Չավուշօղլուի՝ Թրամփը չի ցանկանում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, քանի որ գիտակցում է, որ Թուքիային «Patriot» համակարգեր վաճառելուց հրաժարված ԱՄՆ-ի նախկին և ներկա կառավարություներն էլ ունեն իրենց մեղքի բաժինը այն հարցում, որ, ի վերջո, Թուրքիան Ռուսաստանից է գնել S-400 ՀՕՊ համակարգերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը երկար ժամանակ պահանջում էր Թուրքիայից հրաժարվել Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու մտադրությունից: Թուրքիան հրաժարվեց ենթարկվել ԱՄՆ-ի պահանջին, ինչի դիմաց ամերիկյան կողմը սպառնում էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |