Ռազմական17:52, 23 Հուլիս 2019
Թուրքական 4 ռազմարդյունաբերական ընկերություններ հայտնվել են «Defense News Top 100» ցանկում

Ամերիկյան «Defense News» կայքը հրապարակել է աշխարհի առաջատար 100 ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը: Այն կազմվել է նախորդ տարի ռազմարդյունաբերական արտադրանքի վաճառքի ծավալների հիման վրա:
Ցանկում ընդգրկվել են նաև 4 թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններ, որոնք են՝ «Aselsan»-ը, «STM»-ն, «Roketsan»-ը և «Tusaş»-ը:
«Aselsan»-ը, որը 2006թ. ցանկի 93-րդ հորիզոնականում էր, իսկ նախորդ տարի՝ 55-րդ տեղում, այս տարի գրավել է 52-րդ հորիզոնականը: Այս ընկերությունը 2017թ. ապահովել էր 1 մլրդ 424 մլն դոլարի առևտրաշրջանառություն: Այդ ցուցանիշը 2018թ. աճել է 26 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 792 մլն դոլար:
2011թ. առաջին անգամ աշխարհի 100 առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում ընդգրկված և 83-րդ տեղում հայտնված «TUSAŞ»-ը այս տարի հասել է ցանկի 69-րդ հորիզոնականին: 2017թ. ընկերությունը ապահովել էր 1 մլրդ 89 մլն դոլարի առևտրաշրջանառություն, ինչը 2018թ. նվազել է 4 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 50 մլն դոլար: «TUSAŞ»-ը նախորդ տարի ցանկի 64-րդ հորիզոնականում էր:
«STM» ռազմարդյունաբերական ընկերությունը առաջին անգամ «Defense News»-ի ցանկում հայտնվել էր անցյալ տարի՝ 97-րդ հորիզոնականով: Այս տարի ընկերությունը բարձրացել է 12 կետով՝ հասնելով 85-րդ հորիզոնականին: «STM»-ի առևտրաշրջանառությունը 2018թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է 53 տոկոսով՝ կազմելով 564 մլն դոլար:
Իսկ «Roketsan» ռազմարդյունաբերական ընկերությունը առաջին անգամ նշված ցանկում ընդգրկվելիս գրավել էր 98-րդ տեղը: 2017թ. ընկերությունն 96-րդն էր, իսկ 2018թ.՝ արդեն 89-րդը: 2017թ. 376 մլն դոլարի առևտրաշրջանառություն ապահոված «Roketsan»-ը 2018թ. ավելացրել է իր այդ ցուցանիշը 36 տոկոսով՝ հասցնելով այն 522 մլն դոլարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |