Իրավական10:27, 24 Հուլիս 2019
Կարսում ձերբակալվել է Հայաստանի սահմանը ապօրինի հատած տղայի հայրը
Թուրքական լրատվական կայքերը հայտնում են, որ հուլիսի 24-ին վաղ առավոտյան Կարս նահանգում իրականացված հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության նախկին և ներկայիս գործիչներ։
Թվով 12 ձերբակալվածների մեջ է նաև 2018 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի սահմանը ապօրինի հատած Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուսթաֆա Օզմենը։
Որպես «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության Աքյաքա շրջանի նախկին նախագահ ներկայացված Մուսթաֆա Օզմենը ձերբակալվել է ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով։
Կարսի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել են նաև «HDP» կուսակցության Կարսի նահանգային վարչության նախկին նախագահ Իդրիս Աղբաբան, Մարդու իրավունքների կազմակերպության (İHD) Կարսի գրասենյակի ղեկավար Գյուլդանե Քըլըչը, HDP ղեկավարներից Նուրիյե Էրքմենը, Թուղբա Յաղըշլըն, Օքթայ Թյուլը, HDP-ից Կարսի քաղաքապետարանի ավագանու անդամ Մունեվվեր Սուբաշըն։
Ընդհանուր առմամբ Թուրքիայում վերջին ժամանակաշրջանում մեծ թափ են ստացել HDP-ական գործիչների դեմ իրականացվող հետապնդումները։ Նրանք բոլորն էլ հիմնականում մեղադրվում են ահաբեկչական խմբավորմանն աջակցելու կամ անդամակցելու մեջ։
Հիշեցնենք, որ Մուսթաֆա Օզմենի որդին՝ Ումութ Ալի Օզմենը 2018 թվականի հուլիսի 24-ին ապօրինի հատել էլ Հայաստան-Թուրքիա սահմանը և բերման էր ենթարկվել իրավապահ մարմինների կողմից։ Շուրջ 64 օր կալանավորի կարգավիճակում Հայաստանում մնալուց հետո Ումութ Ալի Օզմենն ազատ էր արձակվել և վերադարձել Թուրքիա։ Հայաստանում եղած ժամանակամիջոցում նրան այցելել էր նաև հայրը՝ Մուսթաֆա Օզմենը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |