Տնտեսական17:15, 24 Հուլիս 2019
Եվրոպական ներդրումային բանկը այս տարի Թուրքիային վարկեր այլևս չի տրամադրի

Եվրոպական ներդրումային բանկը մինչև տարեվերջ Թուրքիայի պետական կառույցներին նոր վարկեր չի տրամադրի: Այդ ընթացքում կվերանայվի Թուրքիայի հետ հարաբերություններում բանկի որդեգրած մարտավարությունը:
Սա մի մասն է կազմում Կիպրոս կղզու հարակից ջրերում հորատման ապօրինի աշխատանքներ կատարելու պատճառով Եվրամիության կողմից Թուրքիայի դեմ հայտարարված պատժամիոջոցների:
«Որպես Եվրամիության բանկ՝ Եվրոպական ներդրումային բանկը կհետևի Եվրահանձնաժողովի խորհրդին և տարվա մնացած ժամանակահատվածում կսահմանափակի նոր պարտքեր տրամադրելու գործարքների հաստատման համար տնօրենների խորհրդին ներկայացնելու գործընթացները», -ասված է բանկի խոսնակի հայտարարությունում:
Եվրոպական ներդրումային բանկը Թուրքիային ամենից շատ վարկեր տրամադրող օտարերկրյա կազմակերպությունն է: Վերջին երեք տարում բանկի կողմից Թուրքիային տարեկան 0.4-ից 2.2 մլրդ եվրոյի սահմաններում ֆինանսավորում է տրամադրվել: Սակայն 2019-ից բանկը Թուրքիայում որևէ ներդրում չի արել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |