Տարածաշրջան16:10, 25 Հուլիս 2019
Թուրքիայում ավարտվում է S-400-ների մասերի առաջին խմբաքանակի մատակարարումը

Հուլիսի 25-ին կավարտվեն Թուրքիայի կողմից գնված ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մասերի մատակարարման աշխատանքները։
Այդ ՀՕՊ համակարգերը նախապես տեղակայվելու են Անկարայի Մուրթեդ ավիաբազայում։ Ըստ տեղեկության՝ վերջին ռուսական բեռնատար ինքնաթիռը Թուրքիայում վայրէջք կկատարի հուլիսի 25-ին։
Ռուսաստանը հուլիսի 12-ից սկսած S-400-ների մասեր տեղափոխող բեռնատար ինքնաթիռներ է ուղարկել Թուրքիա։ Մասերի թվում են եղել ռադարներ, հրթիռներ և այլն։
Աղբյուրը նշում է, որ համակարգերի մատակարարումից առաջ Ռուսաստանում վերապատրաստում անցած 100 թուրք զինվոր արդեն վերադարձել է Թուրքիա։ Եվս 80 թուրք զինվոր պետք է Ռուսաստանում վերապատրաստում անցնի։
Հիշեցնենք, որ S-400-ների գործարքին դեմ էր ԱՄՆ-ն, որը բազմիցս զգուշացրել էր Թուրքիային ծանր հնարավոր հետևանքների մասին։ Ըստ թուրք պաշտոնյաների՝ ռուսական համակարգերը շահագործման կհանձնվեն 2020-ի գարնանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |