Հասարակական13:32, 25 Հուլիս 2019
Տարեսկզբից մինչ օրս Թուրքիայում 163.000 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել

Հուլիսի 12-ից մինչ օրս Ստամբուլում 6.122 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ բոլոր այդ ներգաղթյալները, բացի սիրիացիներից, հետ են ուղարկվում իրենց երկրներ:
Անօրինական փախստականներից 2.691-ը Աֆղանստանից են, 1.619-ը՝ Պակիստանից, շուրջ 1000-ը՝ Սիրիայից: Օրական միջինում 600 անօրինական միգրանտ է հայտնաբերվում: Նրանց նախ ուղարկում են փախստականների վերադարձի հատուկ կենտրոններ, իսկ այդտեղից էլ՝ համապատասխան երկրներ:
Սիրիացիների դեպքում, եթե նրանք Ստամբուլում հաշվառված չեն, ապա հետ են ուղարկում Թուրքիայի այն նահանգներ, որտեղ հաշվառված են: Ըստ Սոյլուի՝ Ստամբուլում հաշվառված 1 մլն 69.000 փախստականներից 547.000-ը սիրիացիներ են:
Որևէ տեղ չհաշվառված սիրիացիները պարզապես ուղարկվում են փախստականների ճամբարներ: Ճամբարներում ապաստանած 100.000-ավոր քաղաքացիները ժամանակավոր պաշտպանության տակ են առնված: Ըստ թուրք նախարարի՝ ոչ մի երկիր իրավունք չունի իր տարածքից արտաքսել ժամանակավոր պաշտպանության տակ առնված ներգաղթյալներին:
Նախարարը նշել է, որ տարեսկզբից մինչ օրս Թուրքիայում 163.000 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել: Նրանցից 43.000-ը արդեն հետ է ուղարկվել , ևս 7.000 -ը առաջիկայում կուղարկվի իր հայրենիք:
Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայում այս պահին կա 4 մլն 900.000 փախստական, որոնցից 3 մլն 634.000-ը պետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ են առնված:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |