Հասարակական10:11, 25 Հուլիս 2019
2018թ. Թուրքիայից արտագաղթողների թիվն ավելացել է 27.7 տոկոսով
2018թ. Թուրքիան 23.8 տոկոսով ավելի շատ ներգաղթյալներ է ընդունել, քան 2017-ին: Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2018թ. Թուրքիա է ներգաղթել 577.457 քաղաքացի:
Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիա ներգաղթածներից 100.567-ը հենց Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 466.890-ը՝ այլ երկրների:
Իսկ Թուրքիայից արտագաղթած անձանց թիվը 2018թ. նախորդ տարվա համեմատ աճել է 27.7 տոկոսով՝ հասնելով 323.918-ի: Թուրքիայից այլ երկրներ տեղափոխված անձանցից 136.740-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 187.178-ը ՝ օտարերկրացիներ:
Արձանագրվել է նաև, որ ամենից շատ ներգաղթյալներ են ընդունել Ստամբուլ, Անկարա և Անթալիա նահանգները: Ամենից շատ արտագաղթը կրկին եղել է վերոհիշյալ նահանգներից:
2018թ. Թուրքիա ներգաղթած օտարերացիների մեջ ամենամեծ թիվ են կազմել Իրաքի (23.6 տոկոս), Աֆղանստանի (9.6 տոկոս), Սիրիայի (8.4 տոկոս), Թուրքմենստանի (7.5 տոկոս) և Իրանի (6.8 տոկոս) քաղաքացիները: Իսկ Թուրքիայից արտագաղթած անձինք հիմնականում Իրաքի (20.6 տոկոս), Ադրբեջանի (7.4 տոկոս), Ուզբեկստանի (7 տոկոս), Թուրքմենստանի (5.4 տոկոս) և Իրանի (4.9 տոկոս) քաղաքացիներն են եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |