Ռազմական10:22, 26 Հուլիս 2019
Նոր պատժամիջոցներից խուսափելու համար ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել չգործարկել S-400-ները

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային մատակարարվող ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ հայտարարություն է արել Bloomberg-ի հետ զրույցում։
Ամերիկացի պաշտոնյան Թուրքիային զգուշացրել է, որ եթե Անկարան գործարկի ռուսական համակարգերը, ապա Վաշինգտոնը ավելի շատ պատժամջոցներ կարող է կիրառել։
Պոմպեոն հիշեցրել է, որ S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով ԱՄՆ-ը կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում ու ավելացրել. «Ավելի շատ պատժամիջոցներ կարող են կիրառվել: Պարզ ասած՝ մենք ցանկանում ենք, որ S-400-ները չգործարկվեն, մեր նպատակը դա է»:
Պոմպեոն շեշտել է, որ ԱՄՆ-ն անընդունելի քայլ կհամարի S-400-ների գործակցումը։
«Տևական ժամանակ է, ինչ Անկարային զգուշացնում ենք, որ S-400 համակարգերը չեն կարող ինտեգրվել F-35-երին: Այդ համակարգերի մի մասը հանձնվել է Թուրքիային։ Մենք կրկին ակնկալում ենք, որ թուրքերը կվերանայեն իրենց որոշումը», -եզրափակել է Պոմպեոն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական և նախարարության մամուլի խոսնակը հանդես է եկել ամենշաբաթյա մամուլի ասուլիսով։

Այն տեղի է ունեցել Վրաստանի և Թուրքիայի կառավարությյունների միջև ռազմաֆինանսական համագործակցության մասին» համաձայնագի շրջանակներում

Թուրքիայի օդուժի գործառնական կարիքները բավարարելու նպատակով նախատեսվում է գնել 40 միավոր «Eurofighter» կործանիչ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |