Հասարակական12:05, 29 Հուլիս 2019
Աղթամար կղզի մեկնած հայ սուզորդները սուզվել են Վանա լճում (լուսանկարներ)

Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ջրասույզների (դայվինգ) դպրոցներ են բացվել։ Այս իրադարձությունը հետաքրքրել է նաև հայ սուզորդներին, և օրերս Հայաստանից 10 հոգանոց մի խումբ է մեկնել Աղթամար կղզի։
Ստորջրյա լողի մարզիչներ Սերքան Օքի և Բուրաք Փեքգյոզի ղեկավարությամբ հայ սուզակները սուզվել են Վանա լճում։ Ստորջրյա լողը տևել է շուրջ 1 ժամ։ Հայ լողորդները իջել են մինչև լճի 18 մետր խորքը, տեսել են ջրի տակ գտնվող պատմական պարիսպներն ու գերեզմանաքարերը։
«Վան եկող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը օրեցօր ավելանում է։ Այսօր էլ Հայաստանից 10 հոգանոց սուզորդների խումբ էր եկել։ Հայաստանից եկած լողորդները սուզվեցին Աղթամար կղզուց, որը նրանց համար կարևոր նշանակություն ունի։ Տեղացի և արտասահմանցի սուզորդների համար այս լիճը հետզհետե ավելի կարևոր է դառնում», - պատմել է մարզիչ Սերքան Օքը։
Վանա լիճը սոդա պարունակող ամենամեծ լիճն է աշխարհում։ Լճի մակերեսը կազմում է 3 ․712 քառակուսի կիլոմետր։ Այդ ցուցանիշով այն նաև Թուրքիայի ամենամեծ լիճն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |