Հասարակական14:36, 29 Հուլիս 2019
Հուլիսին Թուրքիայում մեթիլային ալկոհոլի թունավորումից 23 մարդ է մահացել

Մեթիլային ալկոհոլից թունավորումներն ու դրա շրջանառության դեմ պայքարը Թուրքիայում շարունակվում է։ Ստամբուլի նահանգային անվտանգության վարչության տվյալների համաձայն՝ 2019թ․ առաջին կիսամյակում 17․234 լիտր (95․859 շիշ) կեղծված ալհոկոլ է առգրավվել։ Այդ գործողությունների ընթացքում ձերբակալվել է 167 կասկածյալ։ Նրանցից 39-ը կալանավորվել է։ Կալանավորվածներից 15-ը օտար երկրների քաղաքացիներ են։
2019թ․ հուլիսի ընթացքում Թուրքիայում մեթիլային ալկոհոլից թունավորման պատճառով 23 մարդ է մահացել։ Թունավորման դեպքերը գրանցվել են Ադանա, Նիղդե, Մերսին և Օսմանիե նահանգներում։
Ալկոհոլային թունավորումները հատկապես հաճախակի են դառնում ամառվա ամիսներին։ Դրանց պատճառը անօրինական ճանապարհով արտադրվող և մեթիլ սպիրտ պարունակող ալկոհոլի օգտագործումն է, որը թունավոր և չափազանց վտանգավոր նյութ է։ Մեթիլ սպիրտը հիմնականում օգտագործվում է արդյունաբերության մեջ՝ հակասառեցնող (անտիֆրիզ) հեղուկի, մաքրող հեղուկների և նմանատիպ այլ նյութերի արտադրության մեջ։
Ալկոհոլային խմիչքները սովորաբար արտադրվում են էթիլ սպիրտի օգտագործմամբ, իսկ ոչ գործարանային պայմաններում արտադրվող, կեղծված խմիչքներում մեթիլ սպիրտ է պարունակվում։ Դրանց երկուսի ազդեցությունն էլ խմողի մոտ արբածություն է առաջացնում, բայց եթե էթիլ սպիրտի առաջացրած արբածությունը որոշ ժամանակ հետո անցնում է, ապա մեթիլ սպիրտի օգտագործման դեպքում արբածությանը հաջորդում են տեսողության խնդիրները, թունավորումը։ Այդ խմիչքի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգեցնել կուրության կամ մահվան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |