Քաղաքական17:25, 29 Հուլիս 2019
Հունաստանի վարչապետ. «Մեր առաջնահերթությունն է վերջ տալ թուրքական օկուպացիային»
Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կիպրոսի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո տված մամուլի ասուլիսին անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքներին:
Հունաստանի վարչապետը նշել է, որ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ քննարկել են Թուրքիայի կողմից Միջերկրական ծովում իրականացվող գործողությունները:
«Հունաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ռազմավարական պահանջն է վերջ տալ թուրքական օկուպացիային: Մինչև չվերանան ժամանակավրեպ երաշխիքները, իմաստ չունի լուծել Կիպրոսի խնդիրը»,-ասել է Միցոտակիսը:
Նշենք, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքական գործողությունների թեմայով օգոստոսի 9-ին տեղի է ունենալու Հյուսիսային Կիպրոսի ինքնիշխան թուրքական Հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըի, Նիկոս Անաստասիադիսի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը:
Թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Կիպրոսին չի պատկանում և Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետությունը հավասարապես իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |