Իրավական13:28, 31 Հուլիս 2019
ԱՄՆ-ում մերժվել է Համբիկ Սասունյանի դատական նիստը ավելի վաղ անցկացնելու դիմումը

Կալիֆորնիայի Պայմանական ազատ արձակման խորհուրդը հուլիսի 25-ին մերժել է Համբիկ Սասունյանի՝ պայմանական ազատ արձակման վերաբերյալ 2021թ նախատեսվող դատական նիստը ավելի վաղ անցկացնելու դիմումը։
Համբիկ Սասունյանը եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։
Ավելի վաղ, այս տարվա մայիսի 30-ին Կալիֆորնիայի Պայմանական ազատ արձակման խորհուրդը նամակ էր հղել Թուրքիայի իշխանություններին՝ տեղեկացնելով, որ խորհրդին դիմում է ներկայացվել Համբիկ Սասունյանի պայմանական ազատ արձակման վերաբերյալ դատական նիստը անցկացնել ավելի վաղ քան սահմանված է։ Խորհուրդը պահանջել էր, որ թուրքական կողմը այս հարցում հայտնի իր դիրքորոշումը, ինչին ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն ս.թ. հունիսի 27-ին հարցի վերաբերյալ իր առարկությունն էր հայտնել խորհրդին։
2017-ին էլ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոչընդոտել էր 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը:
Նահանգապետի կողմից գործընթացը կանխելուն նպաստել էին թուրք-ամերիկյան միությունների բազմաթիվ կոչերը, ինչպես նաև անձամբ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին և ԱՄՆ-ի արդարադատության նախարարի մարտի 28-ին Կալիֆորնիայի նահանգապետարանին հղված նամակները:
Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյան (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։ 1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |