Հասարակական11:07, 31 Հուլիս 2019
Անգլիան զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին

Անգլիայի արտգործնախարարությունը Թուրքիա և մի շարք այլ երկրներ մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ մասնավորապես խոսվել է ահաբեկչության և երկրաշարժերի ռիսկի մասին։ Ճամփորդության համար վտանգավոր ուղղությունների թվում բացի Թուրքիայից տեղ են գտել նաև Իսպանիան, Թայլանդը, Հունաստանը, Եգիպտոսն ու Թունիսը։
Թուրքիայի մասով Անգլիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ որոշ քաղաքներում նախկինում կազմակերպված ցույցերը այնուհետև վերածվել են բախումների։ Մասնավորապես հիշատակվել է Ստամբուլի Իսթիքլալ, Բեշիքթաշ, Կադըքյոյ և Օքմեյդանը շրջաններում տեղի ունեցած բախումների մասին։
Նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին՝ հեռու մնալ ցույցերի և նման միջոցառումների անցկացման տարածքներից, քանի որ դրանք ցրելու նպատակով ոստիկանությունը սովորաբար արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառում։
Թուրքիա մեկնել ցանկացող քաղաքացիները զգուշացվել են նաև թուրքական քաղաքներում, հատկապես՝ այգիներում ու ազատ տարածություններում թափառող շների առկայության մասին, որոնք կարող են խմբեր ձևավորել և հարձակվել անցորդների վրա։ Հայտարարությունում նշվել է նաև, որ թափառող շները կարող են կատաղած լինել կամ վարակված լինել մարդու համար վտանգավոր վարակիչ հիվանդություններով։
ԱԳՆ-ն նաև խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին՝ 10 կիլոմետրից ավել չմոտենալ Սիրիայի սահմանին և առանց խիստ անհրաժեշտության չայցելել Թուրքիայի Շըրնաք, Մարդին, Քիլիս, Հաթայ, Դիարբեքիր, Թունջելի և Հաքքարի նահանգներ։
Հայտարարությունում միևնույն ժամանակ արձանագրվել է, որ նախորդ տարի Անգլիայից Թուրքիա է մեկնել 2․3 մլն զբոսաշրջիկ, որոնց մեծ մասի ուղևորությունը անցել է առանց խնդիրների։
Անգլիայի արտգործնախարարության ինտերնետային կայքում նշվել է նաև, որ Թուրքիայում դեռևս առկա է տարբեր ահաբեկչական խմբավորումների կողմից նոր ահաբեկչական գործողությունների իրականացման վտանգը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |