Հասարակական14:32, 01 Օգոստոս 2019
Նիգերիայում առևանգված թուրք բանվորներից երկուսը վերադարձել են Թուրքիա

Նիգերիայի Քվարա քաղաքում հուլիսի 19-ին զինված անձինք առևանգել էին 4 թուրք բանվորների։
Ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում օգոստոսի 1-ի առավոտյան թուրք բանվորներից երկուսը ազատվել են և վերադարձել Թուրքիա։ Մյուս երկուսը դեռևս գտնվում են Նիգերիայում՝ մինչև համապատասխան թղթաբանությունն ավարտվի։
Թուրքական ավիաուղիների հատուկ չվերթով Ստամբուլի օդանավակայան ժամանած 2 թուրք բանվորներից մեկը հրաժարվել է հարցերին պատասխանել։ Լրագրողների հարցերին պատասխանել է Էրգյուն Յուրդաքուլը՝ նշելով, որ իրենց լեռներում են պահել, հոգեբանական ծանր պահեր են ապրել, սակայն նրանց նկատմամբ բռնություն չի գործադրվել։
Յուրդաքուլը շնորհակալություն է հայտնել Նիգերիայի կառավարությանը, Թուրքիայի դեսպանատանը և թուրքական պետությանը՝ համաձայնեցված գործողությունների արդյունքում իրենց ազատելու և Թուրքիա վերադարձնելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |