Մշակութային13:41, 01 Օգոստոս 2019
Վանում 2750 տարվա վաղեմության գերեզմաններ են հայտնաբերվել

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վանի Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) իրականացվում են հնագիտական պեղումներ։
Ըստ պեղումների աշխատանքը գլխավորող թուրք պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուի՝ 2750 տարվա վաղեմություն ունեցող գերեզմանները բացահայտում են թաղումն իրականացնելու չորս տարբեր ձև, որոնք կիրառվել են ուրարտական շրջանում։ Առաջինը՝ դիակիզումից հետո մոխիրը կճուճի մեջ դնելով թաղելու ձևն է, երկրորդը՝ դամբարաններն են, երրորդը՝ զարդանախշ սենյակի տեսք ունեցող գերեզմանները և չորորդը՝ ուղղակի հողի մեջ թաղելը։
«Սա ի ցույց է դնում բազմաստված կրոնական համակարգ դավանող հասարակության հանդուրժողական մթնոլորտում թաղումներն իրականցնելու մշակույթը»,- նշել է թուրք պրոֆեսորը։
Բնականաբար, այս ամենը ներկայացվում է որպես հայկական մշակույթի հետ առնչություն չունեցող Ուրարտուի պատմամշակութային ժառանգություն։ Նշվում է, որ Չավուշթեփե (Հայկաբերդ) բերդը կառուցվել է Ուրարտուի արքա Սարդուրի 2-րդի օրոք։
Հիշեցնենք, որ ըստ ավանդության՝ Հայկաբերդն այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո Հայկ նահապետը հիմնել է Հայք դաստակերտը, որ անունով էլ շրջակա տարածքը կոչվել է Հայոց ձոր։ Ավելի ուշ Վանի հայկական թագավորության արքա Սարդուրի 2-րդը կառուցել է բերդը՝ անվանելով այն Սարդուրիխինիլի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |