15:45, 05 Օգոստոս 2019
ԱՄՆ-ին անհանգստացրել է Էրդողանի հայտարարությունը
ԱՄՆ-ն անահնգստացած է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, Թուրքիայի կողմից տեղի քրդական ուժերի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունից։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտղության խոսնակ Մորգան Օրթագուսը, հավելելով, որ դա կլինի «միակողմանի և անընդունելի քայլ»։
Ամերիկացի պաշտոնյան նկատել է, որ ԱՄՆ-ի անհանգստության պատճառներից մեկն այն է, որ որ այդ հատվածից ոչ հեռու տեղակայված են ամերիկյան զինված ստորաբաժանումներ։
Օրթագուսը Թուրքիային կոչ է արել ԱՄՆ-ի հետ մշտական կապի մեջ լինել և համատեղ աշխատանքներ իրականացնել։
Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների հարցում թուրք-ամերիկյան անհամաձայնություններին, խոսնակն ասել է.
«Մենք կարծում ենք, որ թուրք-ամերիկյան երխոսությունը միակ միջոցն է սահմանամերձ շրջանում անվտանգությունը ապահովելու համար։ Թուրքիայի կողմից առանց համաձայնության իրականացվելիք ցանկանացած ռազմական միջամտություն կվնասի ընդհանուր շահերին»,- ասել է Օրթագուսը։
Ավելի վաղ Սիրիայում նոր ռազմական գործողության մասին հայտարարություն արել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Համաձայնագիրը կնքվել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում:
Եվրահանձնաժողովը կանխատեսուներ է արել ու հրապարակել տվյալներ, որոնք վերաբերում են 2024-ի վերջին Թուրքիայում սպասվող գնաճին (ինֆլյացիա) ։
2018-ից ի վեր պաշտոնավարող Հալդենվանգն իր պաշտոնը թողնելու է կենսաթոշակի գնալու պատճառով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |