Տնտեսական11:01, 06 Օգոստոս 2019
ԱՄՆ-ի առևտրի նախարարը Թուրքիա կմեկնի

Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պաշտոնակից Վիլբար Ռոսսի հետ։
Հեռախոսազրույցից հետո Փեքջանը հայտարարել է, որ ամերիկացի նախարարը սեպտեմբերի առաջին կեսին պաշտոնական այց կկատարի Թուրքիա։
Թուրք նախարարի խոսքերով, Ռոսսի հետ Թուրքիա կայցելի նաև ամերիկյան պատվիրակություն։ Կողմերի միջև կքննարկեն թուրք-ամերիկյան առևտրային հարաբերություններին առնչվող հարցեր։
Փեքջանը նշել է, որ երկու երկրներն էլ ցանկանում են մեծացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |